20 մայիսի 2022 - 12:07 AMT
«Մոնակոն» և VBET-ը երկարաձգում են գործակցությունը

Հիմնվելով 2020 թվականից սկսված արդյունավետ համագործակցության վրա՝ «Մոնակո» ՖԱ-ն հայտարարել է, որ ևս 3 տարով երկարաձգում է համագործակցությունը VBET ընկերության հետ։

VBET-ը գործունեություն է ծավալում ավելի քան 120 երկրում և շարունակում է ընդլայնվել առցանց խաղադրույքների եվրոպական շուկայում։

«Մոնակոյի» հետ երկարաժամկետ համագործակցությամբ՝ VBET-ը ցանկանում է հաստատել ու ամրապնդել առաջատարի իր դիրքերը ֆրանսիական շուկայում:

Նման հավակնությունները բնորոշ են նաև «Մոնակոյին», որն առաջնության ավարտից մեկ օր առաջ շարունակում է պայքարը լավագույնների թվում լինելու համար: