20 մայիսի 2022 - 15:34 AMT
ՀՀ նախագահ․ Նաուսեդան խոստացել է ամեն կերպ աջակցել Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանմանը

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդայի հետ առանձնազրույցին և ընդլայնված կազմով հանդիպմանը հաջորդած համատեղ ճեպազրույցում ասել է, որ Նաուսեդան խոստացել է ամեն կերպ աջակցել Արցախի հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը։

«Հատուկ ընդգծվեց Արցախում և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող հայկական մշակութային կոթողների պահպանման անհրաժեշտությունը։ Նախագահ Գիտանաս Նաուսեդան խոստացավ ամեն կերպ աջակցել հայկական քրիստոնեական մշակութային ժառանգության պահպանմանը»,-ասել է Խաչատրյանը, տեղեկացնում է Aysor.am-ը։

Այդ համատեքստում կարևորվել է ՅՈւՆԵՍԿՕ-ի փորձագիտական առաքելության այցն Արցախի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ։

Հանդիպմանն անդրադարձ է եղել հայ-լիտվական տնտեսական կապերի խթանմանը վերաբերող հարցերի: Նշվել է, որ հեռանկարային կարող է լինել համագործակցությունը հատկապես գյուղատնտեսության, սննդի արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, էներգետիկ, տրանսպորտային ոլորտներում: