20 մայիսի 2022 - 17:01 AMT
Freedom House․ Զրպարտությունը քրեականացնող օրենքն անհանգստացնում է

Freedom House իրավապաշտպան կազմակերպության ծրագրերի տնօրեն Մարկ Բեհրենդտը «Ժողովրդավարության հայկական ֆորումում» ասել է, որ Հայաստանը զարգացում է արձանագրել ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության հարցերում, բայց, այնուամենայնիվ, անհանգստացնում է զրպարտությունը քրեականացնող օրենքը, որը կարող է սահմանափակել արտահայտվելու և մտքի ազատությունը Հայաստանում:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ ՀՀ կառավարությունը և Ազգային ժողովը ականջալուր լինեն քննադատություններին, գրում է Factor.am-ը։

Բեհրենդտը հավաստիացրել է, որ իրենք ամեն ինչ կանեն Հայաստանում ապատեղեկատության դեմ պայքարում դրական փոփոխությունների հասնելու համար։ Բեհրենդտի դիտարկմամբ՝ մեդիաների՝ սենսացիաների հետևից ընկնելը վատթարացնում է մարդկանց վստահությունը տեղեկատության նկատմամբ:

«Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որը կազմակերպվել է Freedom House-ի և ԻՔՄ-ի համատեղ ջանքերով, մեկնարկել է «Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակում։