21 մայիսի 2022 - 17:05 AMT
Պետդեպ․ Վաշինգտոնը ողջունում է ՀՀ և Ադրբեջանի միջև երկխոսությունը

ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա հանդիպմանը, ասել է, որ ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի երկխոսությունը և պատրաստ է աջակցել խաղաղ նախաձեռնությանը, այդ թվում որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ։

«ԱՄՆ–ն նախկինի պես հավատարիմ է Հարավային Կովկասի տարածաշրջանի խաղաղ, ժողովրդավարական և բարգավաճ ապագայի խրախուսմանը։ Մենք կոչ ենք անում շարունակել այս երկխոսությունը և ակտիվացնել դիվանագիտական շփումներn անմիջական ազդեցության գործող մեխանիզմներն օգտագործելու համար` ձգտելով համապարփակ լուծումներ գտնել ԼՂ հակամարտության և դրա հետևանքների հետ կապված բոլոր չլուծված հարցերի համար և կարգավորել հարաբերությունները համընդհանուր խաղաղության համաձայնագիր կնքելու ճանապարհով։ Մենք պատրաստ ենք աջակցել այդ գործընթացին»,-ասել է Փրայսը։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, շնորհավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անկախության օրվա առթիվ, նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը։