21 մայիսի 2022 - 16:12 AMT
Բայդեն․ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև դիվշփումների ակտիվացմանը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, շնորհավորելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին անկախության օրվա առթիվ, նշել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է աջակցել ՀՀ և Ադրբեջանի միջև դիվանագիտական շփումների ակտիվացմանը։

Բայդենը նշել է, որ այժմ հուսադրող ժամանակ է Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման կարևոր հնարավորության տեսակետից, գրում է ադրբեջանական APA-ն։

«ԱՄՆ-ն պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև դիվանագիտական շփումներն առավել ինտենսիվ դարձնելու և օգնելու Ադրբեջանին զարգացնել տնտեսական, տրանսպորտային կապերն ու ժողովուրդների միջև շփումները, որոնք կհանգեցնեն Կովկասյան ու Տրանսկասպյան տարածաշրջանների բարգավաճմանը»,-ասվում է Բայդենի ուղերձում։

Photo. Getty Images