23 մայիսի 2022 - 14:48 AMT
ԶԼՄ․ Մուրադովը վիրավորվել է Ուկրաինայում, իր զարմիկը զոհվել է

Ուկրաինայում զոհվել է Ռուսաստանի հերոս, Արցախում ռուս խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովի զարմիկը, հայտնում է ռուսաստանյան Baza-ն։

Ինքը Մուրադովը հոսպիտալում է ստացել այդ լուրը, որտեղ ապաքինվում է Ուկրաինայում ստացած վիրավորումից։ Երբ նրան հայտնել են զարմիկի մահվան մասին, Մուրադովը խնդրել է գոնե մեկ ոսկոր գտնել, որպեսզի կարողանան հուղարկավորել։

27-ամյա Սալման Սուլեյմանովը դասակի հրամանատար էր, նա զոհվել է մարտերի ժամանակ։

Հարավային ռազմական օկրուգի հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը Լեռնային Ղարաբաղուm ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարն էր մինչև 2022 թվականի փետրվարը: