23 մայիսի 2022 - 15:19 AMT
ՀՀ-ում 1 շաբաթում կորոնավիրուսի 22 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

Հայաստանում մայիսի 17-23-ն ընկած ժամանակահատվածում ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422, 939 դեպք` ավելանալով 22-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8624 դեպք է գրանցվել։

Ապաքինվել է ևս 150 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 412,221 է։ Փաստացի բուժվողների թիվը 539 է։

Ընդհանուր առմամբ 3,089,295 թեստ է արվել, մեկ շաբաթում` 11,121։