23 մայիսի 2022 - 17:57 AMT
Բելգիան առաջինն աշխարհում կարանտին է սահմանել «կապիկի ծաղիկով» հիվանդների համար

Բելգիան առաջինն աշխարհում 21 օրյա կարանտին է սահմանել «կապիկի ծաղիկով» հիվանդների համար։ Այդ մասին հայտնել է La Libre Belgique թերթը։

Նման տևական կարանտինը բացատրվում է հիվանդության բարձր ինկուբացիոն շրջանով, գրում է «Իզվեստիան»։ 3 շաբաթական կարանտինը չի տարածվում հիվանդների հետ շփում ունեցած անձանց վրա, սակայն, նրանք կլինեն հսկողության տակ։

Բելգիացի մասնագետների խումբը որոշումը կայացրել է՝ գնահատե;ով ռիսկերը այն բանից հետո, երբ երկրում «կապիկի ծաղիկ» հիվանդության 3 դեպք գրանցվեց։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՀԿ-ն՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շտապ խորհրդակցություն է հրավիրում փորձագետների մասնակցությամբ, կապված «կապիկի ծաղիկ» հիվանդության տարածման հետ։

Հիվանդության մի քանի տասնյակ դեպքեր են գրանցվել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Իսպանիայում, Պորտուգալիայում և Մեծ Բրիտանիայում։ Դեպքեր են գրանցվել նաև Ֆրանսիայում, Իտալիայում, Շվեդիայում և Ավստրալիայում

Հատուկ պատվաստանյութ այս հիվանդության դեմ չկա, սակայն, սովորական ծաղիկի դեմ պատվաստումը լավ պաշտպանություն է ապահովում։

Ախտանշանները հետևյալն են՝ տենդ, գլխացավ, մեջքի ցավեր, մկանային ցավեր և ընդհանուր թուլություն։ Հենց որ տենդն անցնում է, կարող է ցան հայտնվել՝ հիմնականում դեմքի վրա։ Այնուհետև այն տարածվում է մարմնի մյուս մասերի վրա՝ հիմնականում ափերի և ոտնաթաթերի։ Ցանը կարող է ուժգին քոր առաջացնել, որը տարբեր փուլերում անցնում է, հետո առաջանում են կաշվեթեփեր, որի տեղերը կարող են մնալ։ Վարակը սովորաբար ինքն իրեն անցնում է, և տևում է 2-3 շաբաթ։