ԱՄՆ Տեխաս նահանգի Յուվալդ քաղաքում հնչած կրակոցներից մահացել է տարրական դպրոցի առնվազն 19 աշակերտ և ուսուցչուհին։
Յուվալդում ընդամենը 16,000 մարդ է ապրում։
Եվս 13 երեխա տեղափոխվել է հիվանդանոց տարբեր աստիճանի վիրավորումներով, տեղեկացնում է BBC-ն։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 24-ին։ 66-ամյա կինն ու 10-ամյա աղջիկը կրիտիկական վիճակում են։
Կրակողը տեղի բնակիչ 18-ամյա Սալվադոր Ռոմասն է՝ նա սպանվել է։
Ըստ տեղի մամուլի, Ռոմասը նույն դպրոցի ավագ դասարանի աշակերտ էր։ Ըստ որոշ տեղեկությունների, դպրոց գնալուց առաջ նա սպանել է նաև իր տատիկին։
Նշվում է նաև, որ նա գնել է զենքը, հենց որ լրացել է նրա 18 տարին։
Կրակոցները հնչել են ամառային արձակուրդների մեկնարկից 2 օր առաջ, ուստի մայիսի 24-ը տոնական էր աշակերտների համար՝ նրանք կենդանաբանական այգի էին գնացել, իսկ հետո պետք է տեղի ունենար աշակերտների պարգևատրման արարողությունը։ Այժմ դպրոցը փակվել է մինչև ուստարվա ավարտը։