7 ապրիլի 2009 - 12:33 AMT
Օբաման Նալբանդյանի ու Բաբաջանի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցը
Ստամբուլում կայացել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումը Հայաստանի, Թուրքիայի ու Շվեյցարիայի արտգործնախարարների հետ: Օբամայի հանդիպումը Էդվարդ Նալբանդյանի, Ալի Բաբաջանի եւ Միշել-Քալմի Ռեյի հետ տեղի է ունեցել Ստամբուլի Դոլմաբախչե պալատում: Ինչպես հաղորդում է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչը, հանդիպմանը քննարկվել է հայ-թուրքական հարաբերությունների հաստատման հարցը: ԱՄՆ նախագահը կոչ է արել կողմերին համաձայնության գալ:

Հանդիպումն անցել է «Քաղաքակրթությունների երկխոսություն» գագաթնաժողովի շրջանակներում, որն ընթանում է Ստամբուլում Թուրքիայի եւ Իսպանիայի վարչապետների հովանավորությամբ: