26 մայիսի 2022 - 15:44 AMT
Մխիթարյանը եռագույնով է տոնել հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում

Իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը եռագույնով է տոնել հաղթանակը Կոնֆերենցիաների լիգայում, տեղեկացնում է Armspot-ը։

Նա մարզադաշտ է դուրս եկել ՀՀ դրոշով։

«Ռոման» դարձել է Կոնֆերենցիաների լիգայի առաջին խաղարկության հաղթողը՝ 1:0 հաշվով հաղթելով Նիդերլանդների «Ֆեյենորդին»։

Մխիթարյանը վնասվածքի պատճառով փոխարինվել էր հանդիպման 17-րդ րոպեին։