28 մայիսի 2022 - 15:07 AMT
Բեգլարյան․ ՀՀ հետ Ադրբեջանի սահմանազատումը չի կարող ազդել Արցախի կարգավիճակի վրա

Արցախի պետական նախարար Արտակ Բեգլարյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մայիսի 27-ի «խնդրահարույց հայտարարություններին»՝ նշելով, որ ՀՀ հետ Ադրբեջանի սահմանագծման և սահմանազատման գործընթացն ու արդյունքները չեն կարող ազդել Արցախի (Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն) ներկա և ապագա կարգավիճակի վրա։ Այդ մասին նա գրել է Տելեգրամի իր ալիքում։

Ալիևը հայտարարել է, որ սահմանազատումը «ինքնաբերաբար վերջ կդնի Ադրբեջանի հանդեպ տարածքային պահանջներին ՀՀ-ում ռևանշիստական ուժերի կողմից»: «Եթե մենք որոշում ենք սահմանները, ապա Լեռնային Ղարաբաղի ի՞նչ կարգավիճակի մասին կարող է խոսք լինել»,- ասել է Ալիևը:

Նա նշել է, որ ի վերջո, Ղարաբաղյան հակամարտությունը ոչ թե ՀՀ, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ է։

2-րդ կետով Բեգլարյանը նշել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորված, և սա փաստ է, որն ընդունում է ամբողջ աշխարհը՝ անկախ շահերի և ձևակերպումների որոշակի տարբերություններից։

«Իսկ եթե Ադրբեջանը ցանկանում է շրջել հակամարտության էջը և հստակեցնել Արցախի կարգավիճակը, ապա կարող է սահմանագծման և սահմանազատման գործընթաց իրականացնել նաև Արցախի Հանրապետության հետ՝ միևնույն ժամանակ վերադարձնելով օկուպացված տարածքները և ճանաչելով Արցախի անկախությունը»,-գրել է նա։

3-րդ կետով Բեգլարյանը նշել է, որ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացումն է։

«Սակայն միայն այս փորձության միջով անցնելով միջազգային հանրությունը կապացուցի, որ ի հեճուկս Ալիևի հայտարարություններին, այնուամենայնիվ, գոյություն ունի միջազգային իրավունք, որտեղ ժողովուրդների ինքնորոշման իրավունքն իր հիմնարար տեղն ունի։

4. Միջազգային իրավունքի ևս մեկ կարևոր սկզբունք է ուժի /ուժի սպառնալիքի չկիրառումը, որը նույնպես կոպտորեն