28 մայիսի 2022 - 15:09 AMT
Ադրբեջանցիները կրակել են հայ-ադրբեջանական սահմանին․ Ժամկետյաին է վիրավորվել

Մայիսի 28-ին, ժամը 10:40-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, այդ թվում նաև դիպուկահար հրացաններից, կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի հարավ-արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Վահանի Վարդանյանը:

Զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր, տեղեկացնում է Պաշտպանության նախարարությունը։

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է: