30 մայիսի 2022 - 19:06 AMT
Հունիսի 14-ից ՀԿԵ-ն սկսում է փոխադրումները Երևան-Բաթումի երթուղով

Հունիսի 14-ից «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը կսկսի ամառային ուղևորափոխադրումները Երևան-Բաթում-Երևան երթուղով։ Ամառային ուղևորափոխադրումների սեզոնը կտևի մինչև սեպտեմբերի 30-ը։

Ի տարբերություն նախորդ տարիների ՝ Բաթում երթուղով փոխադրումը կիրականացվի շաբաթական երկու անգամ՝ Երևանից երեքշաբթի և ուրբաթ օրերին, Բաթումից մեկնումը՝ չորեքշաբթի և շաբաթ օրերին։

Շաբաթվա մյուս օրերին Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով ուղևորափոխադրում կիրականացնի Երևան-Թբիլիսի-Երևան երթուղով ուղևորություն Երևանից՝ երկուշաբթի, չորեքշաբթի, հինգշաբթի, շաբաթ, կիրակի օրերին, իսկ ուղևորություն Թբիլիսիից՝ երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ, կիրակի օրերին: Երկու միջազգային երթուղիների համատեղումը կապված է Թբիլիսիի ուղղությամբ պահանջարկի մեծացման հետ։

Երկու միջազգային գնացքները ներառում են ժամանակակից, հարմարավետ վագոններ, որոնք ձեռք են բերվել ՀԿԵ-ի կողմից 2021 թվականին։ Վագոնները համալրված են ժամանակակից օդորակման համակարգով, Wi-Fi-ով, հաշմանդամություն ունեցող անձանց համար նախատեսված հարմարություններ։