31 մայիսի 2022 - 17:45 AMT
Նոր Նորքի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի

Հունիսի 1-ին Երևանի Նոր Նորք վարչական շրջանի 1-ին և 2-րդ զանգվածների ջրամատակարարումը 24 ժամով կդադարեցվի, տեղեկացնում է «Վեոլիա Ջուր» ընկերությունը։

Անջատումը պայմանավորված է պլանային աշխատանքներով։

Նշվում է, որ հունիսի 1-ին` ժամը 10.00-ից մինչև հունիսի 2-ը` ժամը 10.00-ն, կդադարեցվի նշված տարածքների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար։