1 հունիսի 2022 - 15:04 AMT
Արցախի ԱԺ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել Կիպրոսի խորհրդարանում

Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Կիպրոսի խորհրդարանում ներկայացված «Կանաչների կուսակցություն» և «Ընկերվարական /սոցիալիստական ԷՏԷՔ կուսակցություն» խմբակցությունների պատգամավորների հետ։

Քննարկվել է հարցերի լայն շրջանակ։ Պատվիրակության անդամները պատասխանել են խորհրդարանականներին հուզող հարցերին։

ԷՏԷՔ կուսակցության պատգամավոր Անդրեաս Ապոստոլուն վերջերս ընդգրկվել է «Կիպրոս- Արցախ» բարեկամական շրջանակի կազմում։ Պատգամավորի այդ որոշումը ողջունել են Հայ դատի հանձնախումբը և արցախյան պատվիրակության անդամները։

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության այցը Կիպրոսի Հանրապետությու ընթանում է ՀՅԴ Կիպրոսի հայ դատի հանձնախմբի հրավերով։ Այցի ընթացքում պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել իշխող ՏԻՍԻ կուսակցության նախագահ Ավերոֆ Նեոֆիդուի և փոխնախագահ Խարիս Ղեորկեատիսի հետ։ Հաջորդ հանդիպումը Նիկոսիայի քաղաքապետի՝ Կոստանտինոս Եորկաճիսի և ավագանու անդամներ Օլղա Մարուտիայի և Վալերիոս Տանիիլիտիսի հետ է եղել։