4 հունիսի 2022 - 15:41 AMT
Արսեն Զախարյանը` Ռուսաստանի Պրեմիեր լիգայի լավագույն երիտասարդ խաղացող

Ռուսական «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանը ճանաչվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) լավագույն երիտասարդ խաղացող, գրում է RT-ն Transfermarkt-ին հղումով։

Աղբյուրի հայտարարության մեջ ասվում է, որ Զախարյանն ամբողջ խաղաշրջանի ընթացքում բարձր մակարդակի կայուն խաղ է ցուցադրել թիմի կազմում։

«Դինամոն» 2021/22 մրցաշրջանի արդյունքներով նվաճել է ՌԴ առաջնության բրոնզե մեդալները։

Ընթացիկ խաղաշրջանում Զախարյանը «Դինամոյի» կազմում մասնակցել է 34 խաղի բոլոր մրցաշարերում, 9 գոլի և 6 արդյունավետ փոխանցման հեղինակ է դարձել։