«Խոսրովի անտառ» պետական արգելոց տանող ճանապարհի աջ հատվածում սատկած բեզոարյան այծ է հայտնաբերվել՝ վնասվածքներով, հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանության Արարատի բաժնում որսագողության փաստով նյութեր են նախապատրաստվում:
Հունիսի 2-ին ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Մանուկ Մ-ից։ Նա հայտնել է, որ նույն օրը՝ ժամը 14:20-ի սահմաններում, Խոսրովի անտառ տանող ճանապարհի աջ հատվածում «Արփա-Սևան» ամբարտակի հարևանությամբ անցնող ջրատար առվի մեջ նկատել է սատկած բեզուարյան այծ՝ վնասվածքներով:
Կայքի տեղեկություններով` Մանուկ Մ.-ն աշխատում է «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման» հիմնադրամում:
Բեզոարյան այծերը գրանցված են Հայաստանի կարմիր գրքում։ Ըստ ՀՀ օրենքների, բեզոարյան այծի որսի և ոչնչացման դեպքում նախատեսում է 3 մլն դրամ տուգանք, հատուկ պահպանվող տարածքներում՝ հնգապատիկ ավելի։