7 ապրիլի 2009 - 20:08 AMT
Այսօր Ամմանում տեղի կունենա «Հայերը Հորդանանում» գրքի շնորհանդեսը
Այսօր Հորդանանի մայրաքաղաքում տեղի կունենա «Հայերը Հորդանանում»գրքի շնորհանդեսը: Շնորհանդեսը տեղի կունենա Ազգային մարզական միության Ալեք Մանուկյանի անվան սրահում: Շնորհանդեսի կազմակերպիչն է Armenian Class Committee-ն: Շնորհանդեսին ներկա կլինեն տեղի հայերը: Ավելի վաղ «Հայերը Հորդանանում» գրքի շնորհանդեսը կայացավ Ֆրանսիայում:

Գրքի հեղինակը ֆրանսահայ, կրթությամբ մարդաբան Աննա Հովհաննիսյանը 10 տարի առաջ է տեղափոխվել Հորդանան եւ այդ ընթացքում նյութեր է հավաքել իր գրքի համար: