7 հունիսի 2022 - 12:27 AMT
Պապիկյան․ Բոլոր զորակոչիկները մինչ զորամասեր տեղափոխվելը ուս.պրակտիկա կանցնեն

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է, որ բոլոր զորակոչիկները մինչ զորամասեր տեղափոխվելը ուսումնական պրակտիկա կանցնեն։

Նա հավելել է, որ այդ փոփոխությունն ուժի մեջ կմտնի աշնանը։

Պապիկյանն ասել է նաև, որ զորակոչը կմեկնարկի հունիսի 13-ից և կտևի մինչև հուլիսի 15-ը։

Պապիկյանn ասել է նաև, որ ԶՈւ ԳՇ պետի նշանակումը կարվի ՊՆ-ում կառուցվածքային փոփոխություններից հետո, որոնց համաձայն ԳՇ պետը լինելու է պաշտպանության նախարարի առաջին տեղակալը։

Հուլիսի 1-ից կզորացրվեն 2020թ-ի ամռանը զորակոչվածները։