7 հունիսի 2022 - 18:51 AMT
VK թոփ մենեջեր Վլադիմիր Գաբրիելյանը մահացել է դժբախտ պատահարի հետևանքով

VK գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վլադիմիր Գաբրիելյանը և գնումների գծով տնօրեն Սերգեյ Մերզլյակովը մահացել են ՌԴ Նենեցյան ինքնավար շրջանում՝ ամենագնացներով գետը հատելիս։

Նրանք համարվում էին անհետ կորած, որոնումները դժվարացել էին բարդ եղանակային պայմանների պատճառով։ Առավոտյան նրանց դիերը գտել են գետի ափին, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նախնական տվյալների, Գաբրիելայնն ու Մերզլայկովը մասնակցում էին ամենագնաց-ամֆիբիաներով արշավին։ Նրանք հատելիս են եղել գետը Շոյնա գետի մերձակայքում, նրանց մեքենան շրջվել է, իսկ մարմինները հոսանքը քշել է։

Նրանց հետ ևս 2 անձ է եղել, ըստ եղջերաբույծների, Գաբրիելյանի կնոջը՝ Ալյոնային, և Սերգեյ Օլսևիչին հաջողվել է դուրս գալ ափ, որտեղ նրանց փրկել են տեղաբնակները։

Photo. Ria Novosti