7 հունիսի 2022 - 18:50 AMT
Wizz Air-ը թռիչքներ է սկսել Լառնակա- Երևան երթուղով

Wizz Air ավիաընկերությունը հունիսի 7-ից մեկնարկել է Լառնակա- Երևան-Լառնակա երթուղով չվերթերը, հայտնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Չվերթերը կիրականացվեն շաբաթական երկու անգամ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ:

Ավիատոմսերի առկայության, դրանց ձեռքբերման և այլ մանրամասների համար կարելի է այցելել ավիաընկերության կայք կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ: