8 հունիսի 2022 - 16:50 AMT
Լավրովը պաշտոնական այցով ՀՀ-ում է

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը Երևան է ժամանել Անկարայից՝ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո։

Հունիսի 9-ին Լավրովը հանդիպումներ կունենա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ։ Հունիսի 10-ին Լավրովը կմասնակցի ՀԱՊԿ ԱԳ նախարարների Խորհրդի նիստին։