7 ապրիլի 2009 - 21:37 AMT
Սուրեն Մանուկյան. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ամերիկյան նախագիծ է
«Գտնում եմ, որ հայ-թուրքական սահմանը ապրիլի 16-ին չի բացվի»,- հայտնել է արեւելագետ, Հայոց ցեղասպանության Թանգարանի տնօրենի տեղակալ Սուրեն Մանուկյանը: Նա հիշեցրել է, որ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը օրերս հայտնել է, որ հայ-թուրքական սահմանի բացման մասին բոլոր հաղորդագրությունները սուտ են:

Ս.Մանուկյանի կարծիքով, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը ամերիկյան նախագիծ է, յուրահատուկ պատասխան Մայնդորֆյան հռչակագրին: Այդպիսով, Վաշինգտոնը ցանկանում է ցույց տալ, որ ի վիճակի է լուծել տարածաշրջանում առկա խնդիրները:

«Հայաստանի համար ապրիլը բարդ ամիս է: Եթե հռչակագիր ստորագրվի հայ-թուրքական սահմանի բացման մասին, ապա դա տեղի կունենա ապրիլի 24-ից հետո, բայց նախքան ԱՄՆ Կոնգրեսի օրակարգում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձեւի ներմուծումը: Այդպիսով, թուրքական իշխանությունները ցույց կտան, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը տեղի ունի, եւ Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը կարող է իրեն խանգարել»,- նշել է նա:

Միակ դրական արդյունքը, որին ՀՀ-ն հասել է Թուրքիայի հետ բանակցությունների ընթացքում, այն է, որ Թուրքիան դադարել է Հայաստանի հանդեպ իր քաղաքականությունը կապել Ադրբեջանի հետ: