8 հունիսի 2022 - 17:59 AMT
ԱԻՆ-ը ՌԴ-ից հրշեջ-փրկարարական 6 մեքենա է նվեր ստացել

Արտակարգ իրավիճակների նախարարությունը Ռուսաստանի արտակարգ իրավիճակների և աղետների հետևանքների վերացման հարցերով նախարարությունից որպես մարդասիրական օգնություն ստացել է «Ուրալ-5557» մակնիշի հրշեջ-փրկարարական 6 նոր ավտոմեքենա:

Վերոնշյալ գույքի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետությունում։

Հայկական կողմից փոխադրամիջոցներն ընդունել է ՀՀ կառավարության ներկայացուցիչ, Փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Կարապետ Մանուկյանը: