Հայաստանի տարածքում հունիսի 9-ի կեսօրից հետո, 10-14-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:
Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:
Երևանում հունիսի 9-ին երեկոյան ժամերին, 10-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ: Հունիսի 10-ի ցերեկային ժամերին մայրաքաղաքում +32 կլինի, իսկ 12-ի ցերեկը՝ +29-ը։