7 ապրիլի 2009 - 22:28 AMT
Առաջիկայում լույս կտեսնի հայկական կենցաղի առարկաների լուսանկարչական ալբոմը
Գեղանկարչուհի Լուսիկ Ագուլեցին 40 տարի շարունակ հավաքել է հայկական կենցաղի առարկաների հավաքածուն, որոնց լուսանկարները ներկայացված են միասնական գրքով: Գրքի շնորհանդեսը տեղի կունենա առաջիկայում:

«Տիգրան Մեծ» հրատարակչության գրքում կընդգրկվեն հայկական կենցաղի 3150 հնամյա առարկաների լուսանկարներ Հայաստանի տարբեր շրջաններից:

«Գրքի նպատակն է ներկայացնել կենցաղի առարկաների մշակութային արժեքի մակարդակը հայ ընտանիքում: Չէ որ յուրաքանչյուր առարկա իր խորը իմաստն ունի, սկսած զարդերից եւ վերջացրած խոհանոցային սպասքով»,-պարզաբանել է նկարչուհին:

Գրքում ներկայացված են 150 արծաթե գոտիների, կահույքի առարկաների, օրորոցների, ժամացույցների, ինչպես նաեւ շուրջ 100 սափորների լուսանկարներ, ընդ որում այդ սափորներից մի քանիսը պատրաստվել են դեռեւս մեր թվարկությունից առաջ:

Գրքի առաջաբանում Լուսիկ Ագուլեցու հոդվածի հետ մեկտեղ կհրապարակվեն 9 ազգագրագետների հոդվածներ հայկական կենցաղի մասին: