13 հունիսի 2022 - 12:59 AMT
ՀՀ-ում մեկ շաբաթում կորոնավիրուսի 38 նոր դեպք է գրանցվել. Մահեր չեն եղել

Հայաստանում հունիսի 6-12-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423,044-ի` ավելանալով 38-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան դեպք չեն գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8625 դեպք կա։

Ապաքինվել է ևս 47 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 412,668 է։ Փաստացի բուժվողների թիվը 67 է։

Ընդհանուր առմամբ 3,099,602 թեստ է արվել, մեկ շաբաթում` 10,782։