8 ապրիլի 2009 - 11:51 AMT
«Փյունիկը» եւ «Ուլիսը» դուրս են եկել Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ
Տեղի են ունեցել Հայաստանի գավաթիխաղարկության երկրորդ երկու քառորդ եզրափակիչ խաղերը: Հայաստանի չեմպիոն «Փյունիկը» պատասխան խաղում կրկին ջախջախել է «Կիլիկիային»: Առաջին խաղակեսի ավարտին հաշիվը բացել է Ալբերտ Թադեւոսյանը: 49-րդ րոպեին 11 մետրանոց տուգանային հարված է հասցրել Կառլեն Մկրտչյանը, իսկ վերջնական հաշիվը 90-րդ րոպեին ձեւակերպել է Արտակ Անդրիկյանը: Այդպիսով, Հայաստանի չեմպիոնը, երկու խաղում վեց գնդակ խփելով, դուրս է եկել Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ:
Երկրորդ քառորդ եզրափակիչում Կապանի «Գանձասարն» իր դաշտում նվազագույն հաշվով հաղթանակ է տարել Երեւանի «Ուլիսի» հանդեպ: Միակ գոլը 34-րդ րոպեին խվել է Արսեն Ավետիսյանը: Չնայած պարտությանը «Ուլիսը» երկու հանդիպումների արդյունքում կիսաեզրափակիչին մասնակցելու ուղեգիր է ստացել (առաջին խաղն ավարտվել է 4:1 հաշվով ի օգուտ «Ուլիսի»):
Այսօր տեղի կունենան մնացած երկու քառորդ եզրափակիչ խաղերը. «Արարատը» կընդունի «Բանանցին», իսկ «Շիրակը» կխաղա «Միկայի» հետ: