2 հուլիսի 2002 - 18:48 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ Է ՍՄԻԹՍՈՆՅԱՆ ՓԱՌԱՏՈՆԻՆ
Հայաստանը ներկայացված է «Մետաքսե ուղի` միավորելով մշակույթները եւ ստեղծելով վստահություն» փառատոնին, որն այս օրերին տեղի է ունենում ԱՄՆ Կոնգրեսի շենքի առջեւ: Փառատոնին, որն անցկացվում է աշխարհահռչակ Սմիթսոնի ինստիտուտի նախաձեռնությամբ, մասնակցում են 370 երաժիշտներ, արհեստավորներ, խոհարարներ ԱՄՆ-ից եւ աշխարհի ավելի քան 20 երկրներից: Հայաստանն այնտեղ ներկայացված է «Շողակն» ազգային համույթով: Երեւանյան հյուրերի պատվին ԱՄՆ Կոնգրեսի հայկական աջակցության խումբը փառատոնի նախօրեին կազմակերպել է ընդունելություն, որտեղ ելույթ են ունեցել ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Կիրակոսյանը եւ Կոնգրեսի հայկական աջակցության խմբի համանախագահ Ֆրենկ Փալլոնեն: Փառատոնը կշարունակվի մինչեւ հուլիսի 7-ը: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: