8 ապրիլի 2009 - 13:49 AMT
Թուրքիայի ԱԳՆ ղեկավար. Երեւանն ու Անկարան զգալի առաջընթացի են հասել բանակցություններում
Թուրքիան ու Հայաստանը երկար ճանապարհ են անցել եւ բանակցությունների ընթացքում տարբեր խնդիրներ են քննարկել: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը: «Մենք աշխատում ենք համապարփակ որոշման հասնելու ուղղությամբ: Մենք զգալի առաջընթաց ենք գրանցել: Այսօրվա դրությամբ կողմերը բավարարված են բանակցային գործընթացով»,-նշել է Թուրքիայի արտգործնախարարը` հավելելով, որ երրորդ կողմերը պետք է իրենց նրբանկատորեն պահեն հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում, հաղորդում է World Bulletin-ը: