17 հունիսի 2022 - 10:57 AMT
Միհրան Խաչատրյանը` Քաղավիացիայի կոմիտեի նախագահ

Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն նոր նախագահ ունի։ Այդ պաշտոնում նշանակվել է Միհրան Խաչատրյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է որոշումը։

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝ Միհրան Խաչատրյանին 2022 թվականի հունիսի 17-ից նշանակել քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ»,- ասվում է որոշման մեջ։

Մինչ նշանակումը Խաչատրյանը Քաղավիացիայի կոմիտեի նախագահի տեղակալն էր։

Ավելի վաղ հայտնի դարձավ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախկին նախագահ Տաթևիկ Ռևազյանի հրաժարականի մասին՝ նա ազատման դիմում է գրել։ Ռևազյանն այդ պաշտոնում էր 2018 թվականի հուլիսի 10-ից։