17 հունիսի 2022 - 11:35 AMT
3.6 մագնիտուդով երկրաշարժ` Բավրայից հյուսիս-արևելք

Հունիսի 17-ին, տեղական ժամանակով ժամը 05:09-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 01:09-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից 3.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան, Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 3-4 բալ, ինչպես նաև Տաշիր քաղաքում՝ 2-3 ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները զգացվել են հյուսիսային լայնության 41.19⁰ և արևելյան երկայնության 43.94⁰ աշխարհագրական կոորդինատներով։