17 հունիսի 2022 - 13:07 AMT
ՊՆ-ն հերքում է․ ՀՀ ԶՈւ-ն կրակ չի բացել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի տարածած հերթական ապատեղեկատվությունը։

Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե հունիսի լույս 17-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։