18 հունիսի 2022 - 11:09 AMT
ԵՀ-ն խորհուրդ է տվել ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային, Վրաստանը դեռ 12 քայլ ունի անելու

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել ԵՄ թեկնածուի կարգավիճակ տալ Ուկրաինային և Մոլդովային, Վրաստանը դեռ 12 քայլ ունի անելու։ Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն Լյայենը հարևանության և ընդլայնման գծով եվրահանձնակատար Օլիվեր Վարհելիի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Վրաստանի հարցում Եվրահանձնաժողովն առաջարկել է ճանաչել այդ երկրի եվրոպական հեռանկարը, սակայն, թեկնածուի կարգավիճակ ստանալու համար Թբիլիսին պետք է մի շարք բարեփոխումներ իրականացնի, գրում է Deutsche Welle-ն։

Եվրահանձնաժողովը մի շարք բարեփոխումներն անհրաժեշտ է համար բոլոր նշված երկրների համար։ Ուկրաինայի համար՝ դա 7 քայլ է, Մոլդովայի համար՝ 9-ը, իսկ Վրաստանի՝ 12։

Ակնկալվում է, որ թեկնածուի կարգավիճակի տրամադրման հարցը ԵՄ նախագահներն ու վարչապետերը կքննարկեն հունիսի 23-24-ին Բրյուսելում կայանալիք գագաթաժողովում։ Դրական որոշման համար անհրաժեշտ է բոլոր անդամների միաձայն աջակցությունը։