18 հունիսի 2022 - 12:13 AMT
ԱՀ ԱԱԾ․ Ադրբեջանական հատուկ ծառայությունները շարունակում են Facebook-ի միջոցով կեղծ լուրեր տարածել

Ադրբեջանական հատուկ ծառայությունները Facebook սոցիալական ցանցի արցախյան տիրույթում շարունակում են հայկական օգտահաշիվներով կեղծ լուրեր տարածել և փորձել վախի մթնոլորտ ստեղծել։ Այդ մասին ասվում է Արցախի ԱԱԾ հայտարարության մեջ։

Նշվում է, որ ԱՀ ԱԱԾ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում հնարավոր զարգացումները կանխարգելելու համար։

«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և զերծ մնալ կասկածելի լուրեր տարածելուց, դրանք սոցիալական ցանցերում քննարկելուց և հետևել միայն պաշտոնական լրահոսին,- ասվում է հայտարարության մեջ: