18 հունիսի 2022 - 16:46 AMT
Բիթքոինն էժանացել է՝ 2020-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հատելով $20,000-ի շեմը

Բիթքոինի արժեքը նվազել է 6․98%-ով՝ 2020-ի դեկտեմբերից ի վեր առաջին անգամ հատելով $20,000-ի շեմը։ Այդ են վկայում սակարկությունների արդյունքները։

Կրիպտոարժույթների սակարկությունների ծավալով ամենամեծ Binance բիթքոինը Մոսկվայի ժամանակով 10։00-ի դրությամբ էժանացել է 6․98%-ով՝ մինչև 19,487 դոլար, գրում է ՌԻԱ Նովոստին։

Իսկ CoinMarketCap պորտալի տվյալներով, որը ներկայացնում է ավելի քան 20 բորսայի միջինացված գինը, բիթքոինի արժեքը նվազել է 6․50%-ով՝ հասնելով 19,554 դոլարի։

Կրիպտոշուկայի բարձրակետը գրանցվել է 2017-ի դեկտեմբերին։