8 ապրիլի 2009 - 17:43 AMT
ՀՀ նախագահ. «Ես հաճույքով հրաժարական կտամ, երբ ղարաբաղյան հիմնախնդիրը լուծում ստանա»
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի կյանքի ամենաերջանիկ օրը կդառնա այն օրը, երբ Ադրբեջանը կճանաչի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, եւ Ղարաբաղը կա'մ կդառնա անկախ երկիր, կա'մ էլ միանա Հայաստանին: Այդ մասին գերմանացի սոցիոլոգ, ֆրանկֆուրտյան համալսարանի պրոֆեսոր Տիլման Ալերտին տված հարցազրույցում հայտնել է հենց Սերժ Սարգսյանը` ավելացնելով, որ այդ օրը նա հրաժարական կտա եւ հրաժեշտ կտա քաղաքականությանը: Դրա հետ մեկտեղ Հայաստանի ղեկավարն ընդգծել է, որ Ղարաբաղի հակամարտության լուծման գործընթացը փակուղու մեջ չէ: Նա համոզմունք է հայտնել, որ գոյություն ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու հնարավորություն: «Այլապես ես իմ թեկնածությունը չէի դնի ՀՀ նախագահի պաշտոնում»,- ավելացրել է Սերժ Սարգսյանը: