8 ապրիլի 2009 - 18:19 AMT
Հայաստանի քիքբոքսինգի հավաքականը կմասնակցի Ուկրաինայում կայանալիք Եվրոպայի Գավաթին
Հայաստանի քիքբոքսինգի հավաքականը ապրիլի 12-ին կմեկնի Խարկով` մասնակցելու Ուկրաինայում կայանալիք Եվրոպայի Գավաթին (ILK): Ինչպես PanARMENIAN.Net-ի թղթակցին հաղորդել են ՀՀ քիքբոքսինգի ֆեդերացիայում, Եվրոպայի Գավաթին Հայաստանը գլխավոր մարզիչ Արթուր Արշակյանի գլխավորությամբ ներկայացնելու են 13 մարզիկներ, բայց կազմը դեռեւս որոշված չէ:

Նշենք, որ հայ քիքբոքսինգի մասնակիցները վերջին միջազգային առաջնությունից` ԱՊՀ առաջնությունից, որը տեղի էր ունենում ապրիլի 19-22 Քիշինեւում, բերեցին 4 ոսկե եւ 2 արծաթե մեդալ: Իսկ Հայաստանի քիքբոքսինգի հավաքականի ամենահաջողակ մարզիկը Գարիկ Ծատուրյանն է, որը ներկա պահին պարտադիր զինծառայության է ՀՀ ներքին զորքերում: 2008թ. Ծատուրյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, ինչպես նաեւ ոսկե մեդալի արժանացավ ԱՊՀ առաջնությանը: