21 հունիսի 2022 - 18:19 AMT
Ապարանի ոստիկանապետն ազատվել է պաշտոնից․ Նոր նշանակում կա

ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վահե Ղազարյանի հրամանով աշխատանքից ազատվել է Ապարանի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Աշոտ Հայրապետյանը։ Այդ մասին հայտնել են ոստիկանության լրատվական բաժնից, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ մայոր Ռաֆայել Պողոսյանը նշանակվել է ոստիկանության Ապարանի բաժնի պետ։ Ավելի վաղ նա զբաղեցրել է Շենգավիթի բաժնի պետի պաշտոնը։

Հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել են բժշկական կենտրոններ. նրանից մեկի վիճակը ևս ծանր է: Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։