22 հունիսի 2022 - 14:22 AMT
Բայդեն. Աշխարհը պետք է պատրաստվի նոր պանդեմիայի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ աշխարհը պետք է պատրաստվի նոր պանդեմիայի։ Նա հավելել է, որ դրա համար «մեծ գումարներ» կպահանջվեն։

ԱՄՆ ղեկավարն այդ մասին խոսել է՝ պատասխանելով երկրում Covid-19-ի դեմ պայքարի համար լրացուցիչ ֆինանսավորման մասին հարցին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Մեզ մեծ գումարներ են հարկավոր՝ երկրորդ պանդեմիայի համար։ Եվս մեկն է լինելու։ Մենք պետք է նախապես մտածենք։ Ահա թե ինչի համար են հարկավոր միջոցները»,-ասել է նա։

Ըստ Ջոն Հոփքինսի համալսարանի տվյալների, կորոնավիրուսից մահվան դեպքերն ԱՄՆ-ում գերազանցել են 1 միլիոնը։ Այդ ցուցանիշն ամենամեծն է աշխարհում։