24 հունիսի 2022 - 17:33 AMT
Լատունե գրքի և Տիկնիկայինի մոտի երկաթե զանգի գողը հայտնաբերվել է

Երևանի Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի շենքի դիմաց տեղադրված «Ընթերցողի արձան» քանդակից լատունե գրքի և Տիկնիկային թատրոնի դիմաց տեղադրված երկաթե զանգի գողը հայտնաբերվել է, տեղեկացնում է ոստիկանությունը։

Գողոնը ևս հայտնաբերվել է:

Պարզվել է, որ գողություններն արել է Վեդի ի Կասյան փողոցի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ: Հետագա միջոցառումների արդյունքում, հունիսի 23-ի ցերեկը, նա հայտնաբերվել է մայրաքաղաքի Ազատության հրապարակում և բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնական բաժին: Տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախույզները պարզել են նաև, որ Վեդիի բնակչի հետ գողություններին մասնակցել էր հաշվառման վայր չունեցող 38-ամյա մի տղամարդ: Նույն օրը նա ևս հայտնաբերվել է Երևանի Տիտոգրադյան փողոցում, բերման ենթարկվել և տվել բացատրություն: