24 հունիսի 2022 - 17:58 AMT
ՊՆ-ն հերքում է․ Ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ չի բացվել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը կրկին ապատեղեկատվություն է տարածում, հայտարարելով, թե հունիսի 24-ին ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ»,-ասվում է։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ լիարժեք վերահսկողության ներքո։