25 հունիսի 2022 - 11:12 AMT
Մակունցը կարճատև հանդիպում է ունեցել Բայդենի հետ

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը կարճատև հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ, տեղեկացնում է ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը։

Հանդիպումը տեղի է ունեցել հունիսի 13-ին ԱՄՆ-ում նորանշանակ դեսպանների միջոցառման շրջանակներում։