25 հունիսի 2022 - 16:39 AMT
Flyone Armenia-ն չեղարկել է դեպի Բեյրութ թռիչքները․ Թուրքիան իր տարածքով թռչելու թույլտվություն չի տվել

Թուրքիայի ավիացիոն իշխանությունները Flyone Armenia ընկերությանը չեն տրամադրել Թուրքիայի օդային տարածքով դեպի Լիբանան չվերթերի իրականացման (overflight) հնարավորություն։

‌Ստեղծված իրավիճակի արդյունքում՝ ընկերությունը ստիպված է մինչև հուլիսի 21-ը չեղարկել Երևան - Բեյրութ - Երևան երթուղով չվերթերը:

Դեպի Բեյրութ չվերթերի վերսկսման վերաբերյալ կտրվի համապատասխան տեղեկատվություն։ Ընկերությունը հայցում է ուղևորների ներողամտությունը պատճառված անհարմարությունների հետ կապված։

Ավիաընկերությունն ուղևորներին առաջարկում է հետևյալ այլընտրանքներ.:

· Թռիչքի ամսաթվի փոփոխություն;

· Credit Shell Գումարի 110%–ի չափով հետ վերադարձ ուղևորի Flyone անձնական հաշիվ․ միայն տոմսեր, գնված կայքում կամ հավելվածում;

· Չեղարկված թռիչքի՝ տոմսի, գումարի ամբողջական վերադարձ։

Եթե տոմսը գնվել է տուրիստական գործակալությունից, ավիաընկերությունը խնդրում է կապ հաստատել գործակալության հետ՝ ընտրելու ներկայացված այլընտրանքերից մեկը։

Երևան - Ստամբուլ - Երևան, Երևան - Փարիզ - Երևան և Երևան - Լիոն - Երևան երթուղով չվերթերը իրականացվում են համաձայն չվացուցակի։