27 հունիսի 2022 - 11:01 AMT
Բավրայի մոտ 3․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել

Հունիսի 27-ին տեղական ժամանակով ժամը 07:49-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 03:49-ին) Հայաստան-Վրաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք 3․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել օջախի 10 կմ խորությամբ,:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5 բալ, տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Երկրաշարժը զգացվել է Շիրակի մարզի Բավրա, Սարագյուղ, Թավշուտ, Ղազանչի, Աշոցք, Մուսայելյան և Լոռու մարզի Պաղաղբյուր, Մեծավան, Ձորամուտ գյուղերում` 4 բալ, ինչպես նաև Տաշիր և Վանաձոր քաղաքներում՝ 3 բալ ուժգնությամբ:

Ստորգետնյա ցնցումները ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել են հյուսիսային լայնության 41.16⁰ և արևելյան երկայնության 43.95⁰ աշխարհագրական կոորդինատներով: