27 հունիսի 2022 - 10:39 AMT
Ադրբեջանը նոր զորամաս է բացել Քարվաճառում

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Քարվաճառում ադրբեջանցիները հունիսի 26-ին նոր զորամաս են բացել։

Բացմանը ներկա է եղել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է Haqqin.az-ը։

Զորամասը կառուցվել է այսպես կոչված «կոմանդոսների» ստորաբաժանման համար։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը բազմաթիվ զորամասեր է բացել իր հսկողության տակ անցած տարածքներում։