27 հունիսի 2022 - 10:42 AMT
Զեկույց․ ՀՀ-ն կարող է հայտնվել պարենային ճգնաժամի սպառնալիքի տակ

Լեհական տնտեսական ինստիտուտը զեկույց է հրապարակել, ըստ որի Հայաստանը կարող է հայտնվել պարենային անվտանգության առումով սպառնալիքի տակ գտնվող երկրների թվում։

Զեկույցում նշվում է, որ ՌԴ պատերազմն Ուկրաինայի դեմ և դրա հետևանքները սպառնում են ամբողջ աշխարհի պարենային անվտանգությանը և նույնիսկ սովի կարող են հանգեցնել ցածր եկամուտով երկրներում։

Ըստ ինստիտուտի կազմած վարկանիշի, որի ստեղծման ժամանակ հաշվի են առնվել ռիսկի տարբեր գործոններ, ամենամեծ բարդությունները կարող է ունենալ Բենինը, որին հաջորդում են Հյուսիսային Կորեան, Սուդանը, Նիկարագուան և Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետությունը, գրում է Analitikaua.net-ը։

«Այնուհետև սպառնալիքի տակ են Հայաստանը, Եգիպտոսը, Լիբանանը, Վրաստանը և Ռուանդան։ Ընդհանուր առմամբ այդ երկրներում մոտ 300 մլն բնակչություն կա»,-ասվում է զեկույցում։

Ըստ զեկույցի, ԵՄ անդամների շրջանում ճգնաժամն առավելապես կանդրադառնա Հունաստանի, Մալթայի և Կիպրոսի վրա, որոնք այդ ցուցակի երկրորդ հարյուրակում են և որտեղ «այդպիսով, պարենային ճգնաժամի լուրջ սպառնալիք չկա»։