27 հունիսի 2022 - 13:21 AMT
Ալիևը կրկին սպառնացել է՝ ասելով, որ եթե ՀՀ-ն ձգձգի սահմանազատումը, «ապա կփոշմանի»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն ամենաարդիական զենքի գնման նոր պայմանագրեր է կնքել։ Այդ մասին նա ասել է Քարվաճառում նոր զորամասի բացման ժամանակ։

Ադրբեջանի նախագահը կրկին սպառնացել է Հայաստանին՝ ասելով, թե «եթե Հայաստանը կառչած մնա սահմանազատման հարցում իր նախկին տակտիկային և փորձի ժամանակ ձգել, ապա կփոշմանի», գրում է Interfax.az-ը։

‌‌Նա հավելել է, որ ՀՀ հետ սահմանին գտնվող Ադրբեջանի դիրքերն «էլ ավելի կամրացվեն»։

‌«Այդ պայմանագրերն արդեն կլյանքի են կոչվում և Ադրբեջան է ներկրվում ն որ զենք և ամենաժամանակակից տեխնիկա»,-ասել է Ալիևի Քարվաճառում։

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնվածՔարվաճառում ադրբեջանցիներըհունիսի 26-ին նորզորամասեն բացել։

Բացմանը ներկա է եղել այդ երկրի նախագահ Իլհամ Ալիևը։ որամասը կառուցվել է այսպես կոչված «կոմանդոսների» ստորաբաժանման համար։