27 հունիսի 2022 - 13:55 AMT
ՀՀ-ում 1 շաբաթում կովիդի 139 նոր դեպք է գրանցվել և 1 մահ

Հայաստանում հունիսի 20-26-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 423,243-ի` ավելանալով 139-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

‌Մահվան 1 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8626 դեպք կա։

‌Ապաքինվել է ևս 62 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 412,755 է։ Փաստացի բուժվողների թիվը 178 է։

‌Ընդհանուր առմամբ 3,132,461 թեստ է արվել, մեկ շաբաթում` 4 780։